Անապայում մահափորձ է կատարվել կազակական զորքերի ատաման Նիկոլայ Նեստերենկոյի դեմ: Ռուսական լրատվամիջոցներից մի քանիսի հաղորդմամբ՝ Նեստերենկոն քաղաքապետի թեկնածու է, սակայն ՌԴ ՔԿ-ի մամուլի ծառայությունից «ՌԻԱ Նովոստիին» հայտնել են, որ նա որպես թեկնածու չի գրանցվել:

Քննության տվյալով՝ առավոտյան վարորդը գնացել է Նեստերենկոյի հետեւից: Երբ ատամանը նստել է մեքենան, քիլլերը սկսել է կրակել նրանց վրա: Վարորդ Վիկտոր Ժուկը սպանվել է, Նեստերենկոն երկու վնասվածք է ստացել: ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը հայտնում է, որ փորձագետների կարծիքով՝ կրակոցներն արձակվել են հեռվից՝ 7,62 մմ տրամաչափի զենքով: Հարձակվողը մեքենայով փախուստի է դիմել:

LifeNews-ի տվյալով,  մարդասպանը կրակել է Կալաշնիկով ինքնաձիգից: Նիկոլայ Նեստերենկոն կարողացել է հեռախոսով ոստիկանությանը հայտնել մահափորձի մասին:

Նիկոլայ Նեստերենկոն հայտնի է նույնասեռականների դեմ պայքարին ակտիվ մասնակցությամբ: 2010թ. օգոստոսի 7-ին Անապայի կազակները տապալել էին Ամառային էստրադայից առաջ անցկացվող պիկետը, որում համերգներով հանդես էր գալու Բորիս Մոիսեեւը: