«Նախագահական մարաթոնի արդյունքում քինգ Ժորժիկ պալ. գասպադին Ժորժիկ պարտյու պալիտիչեսկովո պրեֆերանսա պրոիգռալ»: Այս մասին այսօր` փետրվարի 22-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանն` անդրադառնալով նախագահական ընտրություններում արձանագրված արդյունքներին:
Նրա խոսքով` ինքն այս գնահատականը տալիս է, որպես «ազգի տրիբուն»: «Նառոդ եմու պակազալ կռասնույու կարտչկու»,-ասաց նա:
Հարցին, թե Ժորժիկն ո՞վ է, գլխավոր մարքսիստը պատասխանեց. «Ֆրանսերեն Սերժին Ժորժ են ասում»: Նա նաեւ նշեց, որ քաղաքական ճգնաժամը հասունացավ եւ թվով չորրորդ իշխանագողությունը տեղի ունեցավ: Դավիթ Հակոբյանը հիշեցրեց նաեւ իր վերջին խորհուրդը Սերժ Սարգսյանին. «Ազատիչ բոլշե նե վառույ, բուդեշ վառավատ, Բոգ տիբե սուդյա: Երկրորդ անգամ դա չի ներվի»:




























