ՀՀԿ-ական խունտայի պարտության պատճառը տակտիկական զինանոցի տգիտությունն ու սնանկություն էր: Այս մասին այսօր` փետրվարի 22-ին, մամուլի ասուլիսում նշեց Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը

«Մի ժամանակ Հռոմը Հանիբալի նվաճումներից փրկեցին մկները, քանի որ Հանիբալի փղերի ոտքերի տակ  մկներ բաց թողեցին` շարքերը կազմալուծելու համար եւ պարտության մատնեցին մեծն Հանիբալին: Իսկ Հայաստանի մկները ոչ թե փրկեցին երկիրը, այլ` կործանեցին Հայաստանը»,-ասաց նա:

«Հալեպցի Լեւոնի խոսքով ասած, «Մխչյանի մուկը» կործանեց երկու հզոր անհատականությունների` գործարար արդյունաբերող Գագիկ Ծառուկյանին եւ քաղաքական գործամոլ Սերժ Սարգսյանին, որ պրեֆերանսի այս պարտիան տանուլ տվեց: Գլխավոր հանցագործը նա էր: Ես դեռ մայիսի խորհրդարանական ընտրություններում խորհուրդ տվեցի քաղաքական ճգնաժամից զերծ մնալու համար մարաթոն մտցնել Գագիկ Ծառուկյանին, որպեսզի նրա նվաճած ձայները փափուկ վերդասավորեն ՀՀԿ-ի վրա: Այստեղ Աբրահամյանը երկու գլխավոր ֆունկցիա իրականացրեց. առաջինը` արքունիքին ահաբեկեց, թե Գագիկ Ծառուկյանը նախագահ է դառնում եւ վերջ` «կապուտ»: Միաժամանակ այդ պարտականությունը վերցրեց իր վրա` ցանկանալով միաժամանակ իր համար վարչապետի պոստը: Իսկ Գագիկ Ծառուկյանն էլ կուլակաթափ լինելուց զերծ մնալու համար, ասաց «պռախոդը» տուր Ազատիչին»,- նշեց գլխավոր մաքսիստը:

Նրա ներկայացմամբ` իրականում ԲՀԿ-ի էլեկտորատը վերդասավորվեց եւ ֆավորիտ դարձրեց Րաֆֆի Հովհաննիսյանին, ինչն, ըստ Դավիթ Հակոբյանի, կործանեց «ՀՀԿ-ական խունտան»:

Անդրադառնալով ՀՅԴ-ի վարքին, Դավիթ Հակոբյանն ասաց. «Ե’վ ատում են վարչակարգն ու նրա լիդեր Սերժ Սարգսյանին, ե’ւ փնտրում են բեւեռներ` կայանացնելու համար հասարակությունը: Երկու բեռեռների հակասություններից օգտվելով, քաղաքական շահատակություններով են զբաղված: Ինչպես եղել են դաշնակ տաշտակ` կոտրած տաշտակ»:

Նրա խոսքով` եթե ՀՅԴ-ն կանգներ «Ժառանգության» կողքը, նրանց կասեին վեհանձն: