Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավոր վրիպումն այն էր, որ նա առանց լրատվական սպասավորների, փակ դռների հետեւում հանդիպեց Սերժ Սարգսյանի հետ: Այս մասին, այսօր` փետրվարի 22-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը:
«Թող հանդիպումը լիներ բաց ժողովրդի, աշխարհի աուդիտորիայի առաջ, որ տեսնեինք, թե ինչպիսի շահատակումներ են այնտեղ կատարվում: Առանց լրատվական սպասավորների փակ դռների հետեւում հանդիպում անցկացնելը Րաֆֆի Հովհաննիսյանի «գռուբեյշիյ տակտիկական պռոմխն էր»,- ասաց Դավիթ Հակոբյանը:
Նրա ներկայացմամբ` ներկայումս Սերժ Սարգսյանը ունի երկու տարբերակ` գնալ համագործակցության Րաֆֆի Հովհաննիսյանի հետ եւ նրան առաջարկել վարչապետի կամ ԱԺ նախագահի պաշտոնը, քանի որ նրա համար քվեարկել է ընտրողների 70 տոկոսը, կամ Սերժ Սարգսյանը կարող է ընտրել «ալկոհոլիկ Ելցինի սցենարը» ` նոր նախագահական ընտրություններ հայտարարի եւ ինքը չմասնակցի` կանգնելով արբիտրի դերում»,- ասաց Դավիթ Հակոբյանը եւ ավելացրեց, որ չորորդ իշխանագողությունը ազգը չի հանդուժի:
Նա նաեւ ասաց, որ ինքն անձամբ ընտրել է Սերժ Սարգսյանին, քանի որ նրան հորդորել է, որ ավելի լավ է այսօր իշխանափոխությունը տալ վերեւից, քան` ներքեւից: «Վերեւից եմ ասում, որ Ազատիչը ձերբազատվի իր հանցագործ ոհմակից, ոչ թե ականջ դնի այդ ոհմակին: Դրանից հետո գաղափարական ուղեղներով ձեւավորի իր շքախումբը»,-ամփոփեց մարքսիստը:



























