Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնի հայտնի կատու Լարին հայտնվել է մի ողջ հետաքննության կենտրոնում: Վարչապետի սիրելի կենդանուն թույլ չեն տվել մտնել երկրի ԱԳՆ շենք, որը գտնվում է վարչապետի նստավայրի մոտ: Այդ քայլն ԱԳՆ-ում բացատրել են աշխատակիցների ալերգիայից բողոքներով:
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ում որոշել են ծայրահեղ միջոցների դիմել, մասնավորապես, ցանց են տեղադրել դռան այն հատվածում, որտեղից միշտ կատուն մտնում էր շենք:
Իրավիճակին խառնվել է անձամբ ԱԳ նախարար Ուիլյամ Հեյգը, ով նույն օրը հանձնարարել է հանել սահմանափակումը, հաղորդում է NEWSru.com-ը` վկայակոչելով The Daily Mail-ը:




























