Թուրքիայի խորհրդարանում հերթական սկանդալն է տեղի ունեցել, այս անգամ միայն հայհոյանքի տեսքով։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝  Թուրքիայի խորհրդարանում ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» (CHP) կուսակցության պատգամավոր Ահմեդ Թոփթաշի ելույթի ժամանակ իշխող կուսակցության պատգամավոր Մեհմեդ Մեթիները տեղից ռեպլիկներ է եւ Թոփթաշին մարդասպան անվանել։

Թոփթաշի ելույթից հետո ամբիոնին մոտեցած CHP-ի մեկ այլ պատգամավոր Քամեր Գենչն իր խոսքը ուղղել է Մեթիներն՝ հիշեցնելով, որ նա Էրդողանի կնոջ ոտքերի տակ սողում է, որպեսզի նրա ձեռքերը համբուրի։ Այս խոսքերից հետո Քամեր Գենչը սկսել հայհոյանքներով խոսել, ինչի հետեւանքով խորհրդարանում գտնվող պատգամավորները զարմացած են մնացել։