Այսօր` փետրվարի 22-ին, Ռուսաստանի եւ Հայաստանի քաաղաքացիներ են ձերբակալվել հայ-վրացական սահմանակից Սադախլուի մաքսատանը` ոսկյա արտադրանքների ապօրինի ներմուծման մեղադրանքով: Այս մասին հաղորդել է Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը:

«Երկուսի դեպքում էլ Հայաստանից անօրինական ոսկու ներմուծման փորձ է եղել: Մասնավորապես, Ռուսաստանի քաղաքացի Ա.Պ.-ի ոսկին, համաձայն փորձաքննության ամփոփման, կազմել է 29 հազար 691 լարի (մոտ 17,8 հազար դոլար) ,իսկ Հայաստանի քաղաքացի Կ.Դ.-ինը`  21 հազար 512 լարի (մոտ12, 9 հազար դոլար)», -ասվել է հաղորդագրության մեջ:

Ինչպես հաղորդել է «Նովոստի-Գրուզիան»,  գործի բոլոր նյութերը փոխանցվել են Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայությանը` հետագա արձագանքի համար: