Վրաստանի խարհրդարանի «Միացյալ ազգային շարժում» կուսակցության պատգամավոր Գիվի Թարգամաձեն Ռուսաստանում իր դեմ հարուցված քրեական գործը համարել է «միֆ», իսկ նրա` միջազգային հետախուզության մեջ գտնվելու մասին հայտարարությունը` «շոուի» մի մաս: Նա նաեւ մտադիր չէ համագործակցել ռուսական իրավապահ մարմինների հետ:
«Առաջին ռադիո – FM 106.4» վրացական ռադիոկայանի հետ հարցազրույցի ժամանակ քաղաքական գործիչը հայտարարել է , որ ռուսական դատարանների որոշումները չեն կարող սահմանափակել իր տեղաշարժվելու ազատությունը. «ՌԴ դատարանի ոչ մի որոշում չի կարող սահմանափակել իմ տեղաշարժը, սա ես ցանկանում եմ ընդգծել».- հայտարարել է նա: Իսկ այն հարցին, թե որտեղ է նա գտնվում, Գիվի Թարգամաձեն կարճ պատասխանել է` «Ես այնտեղ եմ, որտեղ հարկ եմ գտնում տվյալ լինել»:
Թարգամաձեն բացառում է ռուսական քննիչների հետ համագործակցությունը, քանի որ ըստ նրա խասքի` « Ռուսաստանը օկուպանտների եւ Վրաստանի թշնամիների երկիր է»: Նաս նաեւ հավատացած է, որ Վրաստանի նոր իշխանություններն իրեն Ռուսաստանին չեն հանձնի:«Ով էլ, որ իշխանության գա Վրաստանում, ինձ պաշտպանում է Սահմանադրությունը, դրա համար այդ կողմից ոչ մի վտանգ չեմ տեսնում»,- համարել է վրաց պատգամավորը:
Ինչպես համարել է Գիվի Թարգամաձեն` իր դեմ հարուցված գործը վերահսկվում է անձամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից:Իսկ գործն ընդհանուր առմամբ, գործում է մի նպատակով` «Ռուսաստանում արմատական ընդդիմադիրներից մեկի» ձերբակալման համար:
Այն, որ նրա անունը կապել են ռուսական ընդդիմության հետ, նա համարել է նպատակաուղղված փորձ`Ռուսաստանի ընդդիմության վարկանիշը գցելու համար:«Ինչու են ընտրել հատկապես ինձ: Դե, հավանաբար, քանի որ հայտնի է, որ ես տարբեր երկրներում մասնակցել եմ հեղափոխական գործունեություններին` Ուկրաինայում, Ղըրղզստան եւ այլ երկրներ: Դրա համար պարզ է, որ այդպես հեշտ էր հիմնավորել»,- հայտարարել է Գիվի Թարգամաձեն:
Հիշեցնենք, որ Գիվի Թարգամաձեն փետրվարի 21-ին հեռակա կարգով ձերբակալվել է Մոսկվաի դատարանի կողմից եւ միջազգային հետախուզման մեջ է հայտարարվել Ինտերպոլի կոմից Ռուսաստանում անկարգություններ կազմակերպելու վերաբերյալ քրեական գործի շրջանակում:




























