Խոջալուի դեպքերի պատասխանատուն Ադրբեջանն է: Այդ մասին այսօր՝ փետրվարի 22-ի մամուլի ասուլիսում հայտնել է Հայաստանի առաջին մարդու իրավունքների պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականության» հիմնադրամի  գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը:

«Ադրբեջանը ստի եւ խեղաթյուրված փաստերի վրա հիմնված խնդիրներ բարձրացնելու բարոյական եւ քաղաքական իրավունք չունի: Չէ՞ որ ժամանակին Ադրբեջանի Հանրապետության առաջին նախագահ Այազ Մութալիբովը, անդրադառնալով Խոջալուի իրադարձություններին, հատուկ ընդգծել էր, որ ջարդը կազմակերպվել եւ իրականացվել էր Ադրբեջանի ժողովրդական ճակատի ընդդիմադիրների կողմից, որոնց նպատակն էր գործող կառավարության տապալումը», - ընդգծել է Ալավերդյանը:

Միաժամանակ նա ուշադրություն է դարձրել հայկական կողմի սխալներին: Ըստ նրա` 1995 – 96թթ. Ղարաբաղին վերաբերող նախաձեռնությունը հայտնվել էր Ադրբեջանի ձեռքում, իսկ մինչ այդ  Հայաստանը հաջող հանդես էր գալիս հիմնախնդրի կարգավորման տարբեր նախաձեռնություններով:

 

Լուսանկարն՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am