Ադրբեջանը ահռելի միջոցներ է ծախսում իր ստի տարածման վրա, գործում է ագրեսիվ, ակտիվ, բայց ոչ անսխալ: Այդ մասին փետրվարի 22-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է «Ընդդեմ իրավական կամայականությունների» հիմնադրամի տնօրեն, Հայաստանի առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը:

Նրա խոսքով, հայկական կողմը բավական ուշ է սկսել պայքարը ադրբեջանական քարոզչության դեմ, որպեսզի պատշաճ կերպով ներկայացնի ճշմարտությունը 1988-90թթ. հայերի ջարդերի մասին: «Մենք գորշել են «Թող իրենք խոսեն, մենք կպատասխանենք, ստի ոտքերը կարճ են» տրամաբանությամբ»,- ասել է Ալավերդյանը: Նրա խոսքով, իրավիճակը սկսել է փոխվել դրական ուղղությամբ 2009 թվականից: