Վահրամ  Մկրտչյանի հայտարարությունը ներքին ժողովրդավարության դասական օրինակ է։ Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուրարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով Վահրամ Մկրտչյանի կարծիքը, որ անհրաժեշտ է ձեւավորել նոր կոալիցիա։

«Մկրտչյանը հնչեցրել է իր կարծիքը, իսկ ներկուսակցական ժողովրդավարությունը բնորոշ է միայն ժողովրդավարական պետություններին եւ կուսակցություններին»,- ասաց  Է . Շարմազանովը։

Նշենք, որ ՀՀԿ խորհրդի անդամ Վահրամ Մկրտչյանը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշել է, որ Հայաստանին նոր կոալիցիա է անհրաժեշտ: