Ամերիկյան լրտես-արբանյակները հայտնաբերել են մեկ ամիս առաջ անհետացած ռուսական «Լյուբով Օռլովա» զբոսանավը: Ըստ արբանյակների տվյալների` այն անշարժացած է Ատլանտյան օվկիանոսի հյուսիսային մասում` Իռանդիայի ափերից 2400 կմ արեւմուտք, հայտնում է Agence France-Presse-ը:
2010թ. «Լյուբով Օռլովան» Կանադայում պարտքերի դիմաց կալանքի տակ էր վերցվել: Զբոսանավում աշխատող նավաստիները երկար ժամանակ չէին կարողացել լքել այն: 2012թ. վերջին նավը որպես մետաղի ջարդոն վերջապես վաճառել էին Դոմինիկյան Հանրապետությանը, սակայն ուժգին փոթորկի ժամանակ քարշակող ճոպանները կտրվել էին, որից հետո զբոսանավն անհետացել էր: Այն ժամանակ նավում արդեն մարդիկ չեն եղել, այդ պատճառով էլ այն չեն որոնել:
Կանադայի իշխանությունները հայտնել էին, որ դրա հետ այլեւս ոչ մի կապ չունեն: «Լյուբով Օռլովայի» տերերը նույնպես չեն հայտնվել:
Lenta.ru-ն գրում է, որ դեռ հայտնի չէ` ով կզբաղվի «նավ-ուրվականով»: Սակայն որոշ միջոցներ հավանաբար պետք է ձեռնարկվեն, քանի որ խավար ժամանակ նավը կարող է վտանգ հանդիսանալ լողացող այլ միջոցների նկատմամբ:




























