Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը վարչապետ Տիգրան Սարգսյանին դիմում է ներկայացրել զբաղեցրած պաշտոնից ազատվելու վերաբերյալ: Այդ մասին NEWS.am-ին հայտնում են Հայաստանի կառավարության մամուլի ծառայությունից:

Նշենք, որ Գիզիրյանի հրաժարականի մասին լուրերը շրջանառվում էին այսօր առավոտից, եւ նշվում էր, թե պատճառը Շիրակի մարզում իշխանության թեկնածուի ստացած ձայներն են: Սերժ Սարգսյանը Շիրակի մարզում պարտվել է «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանին:

Առայժմ հայտնի չէ, թե ով է զբաղեցնելու Գիզիրյանի տեղը: