Ժերար Դեպարդյեն պատրաստվում է ապացուցել, որ ռուսաստանյան քաղաքացիությունն իր համար պարզապես ձեւականություն չէ: Մեծ թատրոնում լրագրողների հետ հանդիպմանը նա հայտարարել է, թե մտադիր է հեռուստահաղորդումների նոր շարք սկսել ռուսական գրականության հիման վրա, եւ արդեն ստացել է մշակույթի նախարար Վլադիմիր մեդինսկու հավանությունը:
«Մենք քիչ առաջ Մեդինսկու հետ քննարկել են Ռուսաստանում համատեղ աշխատանքի հնարավորությունը: Շատ էինք ուզում ինչ-որ հեռուստատեսային շարք մտածել, որտեղ կխաղան դերասաններ տարբեր երկրներից, որ դրանք ցուցադրվեն ողջ աշխարհով մեկ»,- պատմել է Դեպարդյեն:
Հայտնի ֆրանսիացին նշել, թե ռուսական գրականության նկատմամբ իր երը ծագել է շատ վաղուց` Դոստոեւսկու «Ոճիր եւ պատիժ» վեպը կարդալուց հետո: Նշենք, որ առաջիկայում Դեպարդյեն նկարվելու է «Կապիտանի դուստրը» ֆիլմում, երտեղ կատարելու է Եմելյան Պուգաչովի դերը:




























