Թունիսի նախագահ Մոնսեֆ ալ-Մարզուքին, այսօր` փետրվարի 22-ին, երկրի վարչապետի պաշտոնում հաստատել է ՆԳ նախկին նախարար Ալի Լաարեյդին եւ հանձնարարել նրան կառավարություն ձեւավորել:

Ավելի վաղ Թունիսում իշխանության գլուխ գտնվող իսլամական «Ան Նահդա» շարժումն առաջադրել էր Լաարեյդի թեկնածությունը վարչապետի պաշտոնում: Նախօրեին Թունիսի վարչապետ Համադի ալ-Ջիբալին հրաժարական էր տվել` երկրում քաղաքական ճգնաժամի ֆոնին, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Նախկին վարչապետը հայտարարել է տեխնոկրատների ոչ կուսակցական կառավարություն ձեւավորելու մասին` կարգավորելու համար երկրում ստեղծված լարված իրավիճակը, որն առաջացել է ընդդիմադիր առաջնորդ Խոքրի Բելաիդի սպանությունից հետո: «Ան Նահդան» կտրուկ դեմ է եղել այդ որոշմանը եւ վարչապետը ստիպված է եղել հրաժարական տալ: