Diagram մրցանակի կազմակերպիչները հրապարակել են ամենաանհեթեթ անվանումով գրքի հավակնորդների ցուցակը: Ցուցակի մեջ են մտել վեց հրատարակություններ, որոնց թվում են Հիտլերի, աղավնատան, գոբլինների եւ թեյի գործած պատյանների մասին գրքերը:

Ինչպես հայտնում է ՌԲԿ-ն` վկայակոչելով The Bookseller ամսագիրը, այս տարի, հավակնորդների ցուցակում են հայտնվել այնպիսի գրքեր, ինչպիսիք են Հենրիկ Էբերլեի եւ Հանս  Յոհակիմի «Հիտլերը հիվա՞նդ է եղել», (Was Hitler Ill?), Ջերի Գեյնայի «Հյուսիսային Ամերիկայի լոֆթերը. աղավնատներ» (Lofts of North America: Pigeon Lofts),  եւ Դեյվիդ Ռիսի «Ինչպե՞ս սրել մատիտներ» (How to Sharpen Pencils) գրքերը:

Բացի այդ պարգեւների են հավակնում Թոմ Հիկմանի Աստծո միզուկը. Անդամի կյանքն ու արկածները (God's Doodle: The Life and Times of the Penis)Ռեջինալդա Բեյքելի «պաշտպանենք ծխարանը գոբլիններից» (Goblinproofing One's Chicken Coop) եւ Լոանի Փրաորի «Ինչպես թեյնիկի գործած պատյանները փոխեցին աշխարհը» (How Tea Cosies Changed the World);

Diagram Prize պարգեւը նախատեսվել է Ֆրանկֆուրտի գրքի տոնավաճառի ժամանակ հրատարակիչ, Diagram Group ընկերության հիմնադիր  Բրյուս Ռոբերտսոնի կողմից: 1978 թվականից պարգեւը The Bookseller ամսագրի կողմից շնորհվում է ամեն տարի: Թվարկված վերնագրերը  ամենատարօրինակի համար քվեարկել կարելի է միայն այստեղից: