Բերդ քաղաքի թիվ 2 մսուր-մանկապարտեզում 14-ամյա Գ.Հ-ի հետ սեռական հարաբերություններ ունենալու համար 6 ամսով դատապարտված 21-ամյա Ռոման Զաքարյանի վճիռը վճռաբեկ դատարանը թողել է անփոփոխ: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանից: Ըստ դատավճռի Ռոման Զաքարյանը դատապարտվել է ազատազրկման 6 ամիս ժամկետով, որը նա պետք է կրի ՀՀ ԱՆ համապատասխան քրեակատարողական հիմնարկում, իսկ խափանման միջոցը` ստորագրությամբ չհեռանալը, թողնվել է անփոփոխ, մինչեւ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:
Նրանք պահանջել էին նշանակել ավելի մեղմ պատժատեսակ` տուգանք կամ ՀՀ քր.օր. 70 հոդ. կիրառմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել, սակայն վերաքննիչ բողոքը մերժվել է եւ ստորադաս դատարանի դատական ակտը թողնվել է անփոփոխ:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Տավուշի Բերդ քաղաքի թիվ 2 մսուր-մանկապարտեզում 20-ամյա երիտասարդի հետ իր կամքով սեռական հարաբերություն ունեցած 14-ամյա Գ.Հ-ի հայրը նրան եւ կնոջը դուրս է հանել տնից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Բերդ քաղաքի թիվ 2 մսուր-մանկապարտեզի նախկին տնօրեն Շուշանիկ Գալստյան, ով ներկա դրությամբ թիվ 3 մանկապարտեզի տնօրենն է: «Ես անձամբ այդ աղջկան չեմ ճանաչում, սակայն ասում են, որ նա եւ մայրը թեթեւ վարքի տեր են եւ վերջին միջադեպից հետո հայրը նրանց դուրս են հանել տնից»,- ասել էր Շուշանիկ Գալստյանը:
Իսկ Տավուշի մարզպետարանի Ընտանիքի, կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության բաժնից նշեցին, որ իրենք շատ կարճ ժամանակ են զբաղվել այդ խնդրով: «Նրանք չէին ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել: Այդ աղջիկը միայն ասել է, որ իր հոժար կամքով է գնացել այդ քայլին: Ներկա դրությամբ աշխատակազմի ղեկավարը նոր ինֆորմացիա հավաքելով է զբաղված»,- փոխանցել էին Տավուշի մարզպետարանի Ընտանիքի, կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության բաժնից: Տեղեկացրել էինք նաեւ, որ Տավուշի մարզում 20-ամյա Ռոման Զաքարյանը մսուր-մանկապարտեզում սեռական հարաբերություններ է ունեցել 14-ամյա անչափահասի հետ: Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացրել էին, որ սույն գործը քննվել է իրենց մոտ: Ըստ գործի նյութերի` 20-ամյա Ռոման Զաքարյանը 2012թ. հոկտեմբերի սկզբներին ընկերություն անելու նպատակով ծանոթացել է Բերդ քաղաքի անչափահաս բնակչուհի` 14-ամյա Գ.Հ-ի հետ: Նրանք միմյանց հետ ընկերություն են արել, որից հետո 2012թ. հոկտեմբերի 11-ին` երեկոյան ժամը 20.00-ի սահմաններում, միմյանց հանդիպելով` գնացել են Բերդ քաղաքի թիվ 2 մսուր-մանկապարտեզի մոտ, որի մուտքը շինվերանորոգման աշխատանքների հետեւանքով եղել է բաց եւ մտնելով ներս, նախապես իմանալով, որ Գ. Հ-ն 14 տարեկան է, առաջին հարկում գտնվող նստարանների վրա վերջինիս համաձայնությամբ սեռական հարաբերություն է ունեցել նրա հետ:Քննելով գործը դատարանը ամբաստանյալ Ռ.Զ-ին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածով եւ այդ հոդվածի սանկցիայով նրան դատապարտել ազատազրկման` 6 ամիս ժամկետով, որը նա պետք է կրի ՀՀ ԱՆ համապատասխան քրեակատարողական հիմնարկում, իսկ խափանման միջոցը` ստորագրությամբ չհեռանալը, թողնվել է անփոփոխ, մինչեւ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը: Այդուհանդերձ, դեկտեմբերի 25-ին ստացվել է վերաքննիչ բողոք:




























