Հաքերները հարձակվել են Microsoft ձեռնարկության համակարգիչների վրա: Ընկերությունում վստահեցրել են, որ որեւէ խափանում կամ հաճախորդների տվյալների յուրացում չի գրանցվել:
«Նման կիբերհարձակումները զարմանալի չեն Microsoft-ի եւ այլ ընկերությունների համար, որոք ստիպված են պայքարել վճռական եւ համառ չարագործների դեմ», - պարզաբանել է Microsoft-ի ղեկավարության ներկայացուցիչ Մեթ Թոմլինսոնը, գրում է «Ռոսիսկայա գազետան»:
Տարվա սկզբից կիբերհարձակումների մասին հայտնել էին մի շարք ամերիկյան ընկերություններ, հաստատություններ եւ լրատվամիջոցներ, օրինակ`New York Times, Washington Post եւ Wall Street Journal թերթերը, Apple ընկերությունը, Facebook եւ Twitter սոցցանցերը: Կիբերհարձակումների համար ամերիկացի լրագրողները մեղադրել են Չինաստանի հաքերներին:




























