Հորդանան գետի Արեւմտյան ափին, փետրվարի 22-ին Իսրայելի զինվորականների հետ ընդհարումների հետեւանքով վիրավորվել է մոտ հարյուր պաղեստինցի: Այստեղ ի համերաշխություն Իսրայելի բանտերում հացադուլ հայտարարած հայրենակից բանտարկյալների` զանգվածային բողոքներ են անցկացվել: Այդ տվյալների մասին հայտնել է պաղեստինյան «Կարմիր մահիկի» ներկայացուցիչ Մուհամեդ Այազը:  

94 տուժողներից երկուսի վիճակը նա ծանր է գնահատել: Տուժողներից 49 հոգի Ռամալախի մուտքի մոտ գտնվող  «Օֆեր» բանտից են եղել, որտեղ գտնվում է նաեւ ավելի քան 200 օր հացադուլի մեջ գտնվող Սամեր ալ-Իսաուին: Newsru.co.il-ը  հաղորդում է, որ «Օֆերի» մոտ վիրավորվել է նաեւ ռուսալեզու  RTVi հեռուստաալիքի լրագրող Սերգեյ Գրանկինը, որի գլխին գազային նռնակ է կպել: Ուղեղի ցնցումի կասկածանքով նրան տեղափոխել են Ռամալախի հիվանդանոցներից մեկը:

Պաղեստինի լրատվամիջոցներն ուրբաթօրյա բողոքների մասնակիցների թիվը գնահատել են մի քանի հազար մարդ: Զինվորական եւ ոստիկանական ուժերի հետ բախումների վերաճած բողոքի ցույցերն անց են կացվել Նավրուսում եւ Խեվրոնեում:Անհանգստություն է նկատվել նաեւ Երուսաղեմի Վանական լեռան վրա, սակայն ոստիկանության կողմից արագ ճնշվել է, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Նախօրեին դատարանն ալ Իսաուին դատապարտել է ութ ամիս ազատազրկման` ժամանակից շուտ ազատ արձակվելու պայմանները խախտելու համար: 2011 թվականի նոյեմբերին` ալ-Իսաուին այն հազար հայրենակիցների մեջ է եղել, ովքեր ազատ են արձակվել իսրայելցի տանկիստ Գիլատ Շալիտայի փոխանակման դիմաց, ով, մոտավորապես մեկ ամիս անց կրկին ձերբակալվել է այն բանի համար, որ դուրս է եկել իր հայրենի Արեւելյան Երուսաղեմից կամ Արեւմտյան ափից: