Փետրվարի 22-ին տեղի է ունեցել Հայաստանի ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը վարել է Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը:
ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ քննարկվել են հինգերորդ գումարման Ազգային ժողովի երրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ փետրվարի 25-28-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը: ԱԺ երրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագծում ընդգրկվել են 9 հարց եւ 6 միջազգային պայմանագիր: ԱԺ առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգի որոշման նախագծում ընդգրկվել է 76 հարց, այդ թվում` 21 միջազգային պայմանագիր:
Հինգերորդ գումարման ԱԺ երրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու եւ փետրվարի 25-28-ի ԱԺ նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը կհաստատվեն ԱԺ փետրվարի 25-ի նիստում:




























