NEWS.am-ի տեղեկություններով` Ավան վարչական շրջանի Բաբաջանյան փողոցում՝ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ  «BMW» եւ «Nissan Patrol» մակնիշի մեքենաների բախումից զոհվել են «BMW»-ի վարորդ Գոռ Վարդանյանի քույրը` Սյուզի Վարդանյանը եւ մայրը` Սիլվա Բաղդասարյանը: Գոռ Վարդանյանը եւ «Nissan Patrol»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Նշենք, որ «Nissan Patrol» մեքենան եղել է ՊՆ համարներով եւ գրանցված է ՊՆ հաշվեկշռում:  Հայաստանի ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի ավագ սպա Մերի Սարգսյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել էր, որ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ 377 հոդվածի 3-րդ մասով: Կատարվում է  նախաքննություն: