Այսօր` փետրվարի 23-ին, Ռուսաստանը նշում է Հայրենիքի պաշտպանի օրը: Բացի Ռուսաստանից տոնական միջոցառումներ կկազմակերպվեն նաեւ Ուկրաինայում եւ Բելառուսում: Այս տոնը նշում են նաեւ Տաջիկստանում, Ղրղըզստանում, ինչպես նաեւ չճանաչված Մերձդնեստրի հանրապետությունում եւ Հարավային Օսիայում:
Հիշեցնենք, որ փետրվարի 23-ը նշել են Վլադիմիր Լենինի կառավարման տարիներին, իսկ 1949-4993 թվականներին այդ տոնը կոչվել է «Խորհրդային բանակի եւ ռազմածովային նավատորմի օր»: Ըստ ԽՍԿՄ պատմագրության` 1918-ի փետրվարի 23-ին, Կարմիր բանակն իր առաջին հաղթանակն է տարել:
Ռուսաստանում այս օրը ոչ աշխատանքային է:
Հատկանշական է, որ Չեչնիայի հանրապետությունում այս օրը նշվում է «Հիշողության եւ սգո օր», քանի որ այդ օրը Իոսիֆ Ստալինի հրամանով հազարավոր չեչեններ են քշվել ԽՍՀՄ արեւելյան շրջաններ:




























