Առայժմ միայն խոսում են: ՀՀՇ համագումարում այսպես արձանագրեց Հայաստանի առաջին նախագա Լեւոն Տեր-Պետրոսյանը` Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի կողմնակիցների հանրահավաքի վերաբերյալ:

«Րաֆֆի Հովհաննիսյանը չի նախաձեռնել, ժողովուրդն է նախաձեռնել, եկել են Ազատության հրապարակ եւ իրենց բողոքն են արտահայտում այս իշխանությունների դեմ»,- ընդգծեց նա:

Հարցին, թե կմիանա՞ Ազատության հրապարակում եւ արդեն մարզերում ծավալվող այդ շարժմանը, Լեւոն Տեր-Պետրոսյանը պատասխանեց. «Ես միշտ գործի հետեւից գնացող եմ: Առայժմ ժողովուրդը գործ արել է, եկել է հարթակը, հասկանո՞ւմ եք, ժողովուրդը եկել է հրապարակ` իր բողոքն արտահայտելու, այդ բողոքատերերը դեռ գործ չեն արել, առայժմ միայն խոսում են: Երբ որ գործ կանի, այն ժամանակ էլ կգնահատենք, եթե համարենք, որ պետք է միանալ, կմիանանք»: