ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Արտաքին հարաբերություննների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է Րաֆֆի Հովհաննիսյանի` Աշտարակում տեղի ունեցած հանդիպմանը, նշելով, որ այնտեղ քիչ մարդ է եղել:

Նա մասնավորապես գրել է. «Երկու տոկոսանոց «հուժկու» հանրահավաք Աշտարակում: Մարզկենտրոն Աշտարակում Րաֆֆին բարլուսախառը բախվեց դառը իրականությանը: Երբ մի մարզում, որտեղ հավաքել է 27 հազար ձայն, իր հետ հանդիպման են գալիս ընդամենը 400-500 մարդ (հավաքած ձայների 2%-ից պակաս), ընդ որում՝ դրա 60-70 տոկոսն էլ մոտակա գյուղերից բերված դաշնակցականներ են: Կարծում եմ՝ դեռ շատ բան պարզ կլինի այս ընթացքում շուտ ոգեւորվող մարդկանց համար»:

Հիշեցնենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ կայացած հանրահավաքում հայտարարել է, որ այսօր` փետրվարի 23-ին, կայցելի Աշտարակ, Վանաձոր եւ Գյումրի քաղաքներ, որտեղ ինքն ընտրություններում հաղթել է գործող նախագահին, իսկ արդեն փետրվարի 24-ին մեծ հանրահավաք է նախատեսվում Երեւանում: