«ՎիվաՍել-ՄՏՍ»-ը սկսել է ՄՏՍ ապրանքային նշանով բջջային հեռախոսների վաճառք: ՄՏՍ 236-ը, որպես այդպիսին, հայաստանյան շուկայում առաջարկվող բջջային առաջին հեռախոսն է: Մոդելը չինաստանյան ZTE կորպորացիայի կողմից հատուկ մշակվել է «Վոդաֆոն» ընկերության համար և ՄՏՍ բրենդի ներքո կվաճառվի երկու օպերատորների միջև ռազմավարական գործընկերության շրջանակներում: ՄՏՍ 236-ը հիմնական հնարավորություններով օժտված հեռախոս է, որի արժեքը կազմում է 11 900 դրամ:
Ըստ ՎիվաՍել-ՄՏՍ-ի մամլո հաղորդագրության, դասական ոճի, օգտագործման տեսանկյունից դյուրին հեռախոսն ապահովված է գունավոր էկրանով, բազմահնչյուն մեղեդիներով, լապտերով և առօրյա հաղորդակցմանն անհրաժեշտ բոլոր հնարավորություններով: Այն կարող է օգտագործվել միայն ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության SIM քարտերի հետ: Հեռախոսի ձեռքբերման դեպքում տրվում է նաև մեկ տարվա երաշխիք:



























