Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության արեւելքում հակամարտության դադարեցման մասին պայմանագիր է ստորագրվել Ադիս Աբեբայում, հաղորդում է Reuters-ը:
Խաղաղ պայմանագրի կնքումը տեղի է ունցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Կի Մունի միջնորդությամբ:Համաձայնագիրը կոչված է վերջ դնելու կենտրոնական կառավարության եւ «M23» զինված խմբավորման հակամարտությանը:
Նշենք որ «M23» խմբավորումը ստեղծվել է 2012 թ. ապրիլին` «Ժողովրդական պաշտպանության ազգային կոնգրես» ապստամբ կազմակերպության հիման վրա:




























