Ռուսաստանում փետրվարի լույս 25-ի գիշերը գանգուղեղային վնասվածքով Ներչինսկի Զավոդ գյուղի հիվանդանոց է տեղափոխվել 61-ամյա տղամարդ, որն ավելի ուշ մահացել է: Մահացածի բնակության վայրում հայտնաբերվել են 59-ամյա կնոջ եւ 58-ամյա տղամարդու մարմիններ` նույնպես գանգուղեղային վնասվածքներով:
Օպերատիվ քննչական խումբը զննել է դեպքի վայրը, շրջակա փողոցների բակային ստուգայց է անցկացվում, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Դատաբժշկական փորձաքննությունն է նշանակվել:
Մերձբայկալի երկրամասի Քննչական վարչության ներկայացուցիչը հայտնել է, որ երեք զոհերից երկուսը քաղաքացիական ամուսիններ են եղել:
Սպանությունների դրդապատճառներն առայժմ անհայտ են:




























