Ռուսաստանի Կրասնոյարսկի երկրամասում ողբերգական հանգամանքներում մահացել է ութամյա աղջնակ` սառցե քաղաքում խաղալիս: Նա շնչահեղձ է եղել սառցե քանդակներից մեկում:

Այդ օրն աղջնակը խաղալիս է եղել սառցե բլուրներում եւ մյուս երեխաների հետ բարձրացել սառցե քանդակների վրա: Սառցե  «կրիայի» վրա նա անցք է նկատել, մտել է ներս եւ չի կարողացել դուրս գալ: Հնարավոր է` նա օգնություն է կանչել, սակայն ոչ ոք չի լսել, եւ որոշ ժամանակ անց աշակերտուհին շնչահեղձ է եղել, գրում է  «Կոմսոմոլսկայա պրավդան»:

Երեխան ներսում մնացել է գրեթե հինգ ժամ: Ողբերգությունից հետո  սառցե քանդակը կոտրել են: Սառցե քաղաքի մյուս  քանդակները հանգամանորեն կստուգվեն: