Դամասկոսում տեղի է ունենում «Ազգային երկխոսություն` հանուն Սիրիայի» կոնֆերանսը, որին մասնկացում են մշակույթի գործիչներ եւ մտավորականներ: Իր ելույթում Սիրիայի մշակույթի նախարար Լյուբանա Մշավահը հայտարարել է, որ ազգային երկխոսության հարցը գնալով արդիական է դառնում եւ կարեւոր է քննարկել այդ երկխոսությունում մտավորականության դերը: Նրա խոսքով` այս փուլում պահանջվում է սոցիալական համակարգ կառուցել` հիմնված մշակույթի, քաղաքացիական սկզբունքների եւ հայրենիքին նվիրվածության վրա, հաղորդում է Սիրիայի պետական ՍԱՆԱ գործակալությունը:

Արաբ գրողների միության նախագահ Հուսեյն Ջումաան ընդգծել է մտավորականության եւ մշակույթի գործիչների կարեւոր դերը երկխոսության մեջ: Պաղեստինի ազատագրության ազգային ճակատի տեղեկատվական դեկարպատենտի նախագահ Անվար Ռաջան կոչ է արել զարգացնել փոխըմբռնումն ու երկխոսությունը, «որպեսզի հրանավոր լինի դիմակայել ԱՄՆ-ի, Արեւմուտքի եւ սիոնիզմի դավադրությանը, որոնք պետք է հասկանան, որ Սիրիան անհաղթելի է»:

Իր հերթին, Եգիպտոսի ներկայացուցիչ Աշրաֆ Բայումին նշել է, որ Սիրիայի դեմ լայնամասշտաբ դավադրությունը սպառնալիք է ողջ արաբ ազգի համար: