Առավոտյան ժամը 0930-ի դրությամբ ՀՀ բոլոր պետական ուսումնական հաստատություններում դասերը մեկնարկել են: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ԿԳՆ հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության վարչությունից:
Նրանց փոխանցմամբ` բացակայությունների թիվն այլ ուսումնական օրերից չի տարբերվում: ՀՀ ԿԳՆ-ն հիշեցնում է, որ ուսումնական հաստատությունների տարածքում քաղաքական գործունեությունն ու քարոզչությունն արգելված է ՀՀ օրենսդրությամբ:
Հիշեցնենք, որ փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրություններից հետո Ազատության հրապարակում հանրահավաքներ անցկացնող նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի համակիրները դասադուլի կոչ են անում, եւ այսօր` փետրվարի 25-ին, ԵՊՀ-ի մոտ նախատեսված է անցկացնել ակցիա` կոչ անելով ուսանողներին չհաճախել դասերին:




























