Հայտնի է դարձել Մոսկվայում «Չիկագո» գիշերային ակումբում դանակահարված ՀՀ քաղաքացու անունը: Իրավապահ մարմինների տվյալներով` զոհվածը Լյուբերեցի 22-ամյա բնակիչ Լեւոն Գրիգորյանն է:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Մոսկվայում, փետրվարի 23-ին գիշերային ակումբներից մեկում ծեծկռտուքի ժամանակ դանակահարել են Հայաստանի 22-ամյա մի քաղաքացու: Ոստիկանները պարզել են, որ գիշերային ակումբի երկրորդ հարկում ծեծկռտուք է տեղի ունեցել, որի ընթացքում անհայտ անձը երկու անգամ դանակով հարվածել է Մորձմոսկվայի 22-ամյա բնակչին, ով տեղում մահացել է:
Միջադեպը տեղի է ունեցել «Զեբրա» առեւտրային կենտրոնում գտնվող գիշերային ակումբում:
Ինչպես գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան», նախնական տվյալներով, մահը վրա է հասել փետրվարի 22-ի լույս 23-ի գիշերը, բայց մահացածի մարմինը թաքցրել են, որը հետո գտել են հաստատության աշխատակիցները:
Ողբերգության վարկաշներից մեկը կենցաղային կոնֆլիկտն է, որը շատ արագ վերաճել է դանակահարության:



























