Փետրվարի 23-ին, ժամը 23.45-ին, Երեւանի Ծովակալ Իսակովի պողոտայի թիվ 6/8 հասցեի մոտ «Նիսան Մաքսիմա» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Ոստիկանությունից: Պատահարի հետեւանքով վարորդը եւ ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ ուղեւորուհին` 46-ամյա Կարինե Գաբրիելյանը,գիտակցության չգալով մահացել է: Կատարվում է քննություն:
Լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկությունների համաձայն` Կ. Գաբրիելյանը գրող-հրապարակախոս է եւ աշխատում է «Ազդարար» պարբերականում:




























