«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը փետրվարի 28-ին եւ մարտի 2-ին Ազատության հրապարակում արտոնված հանրահավաք է անցկացնելու: NEWS.am-ի թղթակցին Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնեցին, որ Երեւանի քաղաքապետարանը ի գիտություն է ընդունել Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչների դիմումը Ազատության հրապարակում փետրվարի 28-ին եւ մարտի 2-ին, ժամը 15.00-19.00 հավաք անցկացնելու վերաբերյալ։ Իսկ մարտի 1-ին հավաք անցկացնելու դիմումը դեռ քննարկման փուլում է, քանի որ այդ օրը Ազատության հրապարակում հավաք անցկացնելու համար դիմել է նաեւ ՀՀՇ-ն։
Քաղաքապետարանից նաեւ հայտնեցին, որ «Ժառանգությունը» դիմել է նաեւ Ազատության հրապարակում մարտի 3-25-ը ամեն օր հավաքներ անցկացնելու դիմումով, ինչը դեռ քննարկման փուլում է:




























