Հայաստանի ներկա հետընտրական գործընթացները նախորդներից տարբերվում են նրանով, որ առաջին անգամ առաջին եւ երկրորդ տեղերը զբաղեցրոծ թեկնածուները նստել են բանակցությունների սեղանի շուրջ: Այդ մասին այսօր՝ փետրվարի 25-ի մամուլի ասուլիսում հայտնել է Կովկասի ինստիտուտի տնօրեն Սերգեյ Մինասյանը:

Փորձագետի խոսքով՝ բանակցությունները, ամենից առաջ, վերընտրված նախագահ Սերժ Սարգսյանինիր լեգիտիմությունը ցույց տալու հնարավորություն ընձեռեցին: Ինչ վերաբերում է հետընտրական հրաժարականներին, ապա, ըստ Սերգեյ Մինասյանի, դրանք դրական նշանակություն կունենան եւ նոր քաղաքական իրականության կհանգեցնեն: Ընդ որում, քաղաքագետն ընդգծել է, որ այս գործընթացները կարող են հիասթափեցնել այն մարդկանց, ովքեր սպասում էին, որ այս ընտրությունները կընթանան առանց որեւէ լուրջ հետեւանքների:

 

Լուսանկարն՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am