Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանի պաշտոնից ազատման որոշման նախագիծը մտել է ՀՀ կառավարության փետրվարի 28-ի նիստի օրակարգ:
Նախագիծն ունի հետեւյալ տեսքը` «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 88.1-ին հոդվածով եւ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի ՆՀ-728 հրամանագրի 1.7-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Աշոտ Գիզիրյանին ազատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»:
Հիշեցնենք, որ Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը աշխատանքից ազատվելու դիմում է գրել այն բանից հետո, երբ փետրվարի 18-ի նախագահական ընտրություններում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Շիրակի մարզում ավելի քիչ ձայներ ստացավ, քան «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը:




























