Երկու հայեր են հայտնվել Կրեմլի շուրջ թանկարժեք անշարժ գույքի սեփականատերերի ցանկ, որ կազմել է Forbes հանդեսը: Պարբերականը գրում է, որ թվերն այստեղ պարզապես աչք են ծակում, Տրետյակովյան անցուղում կամ Տվերսկոյի վրա առաջին տների մեկ քառակուսի մետրի գինը հասնում է 30 հազար դոլարի, իսկ վարձակալությունը կարող է լինել 7-ից 10 հազար դոլար տերական մեկ քառակուսի մետրի համար:
Forbes-ը նշել է ամենախոշոր 19 օբյեկտները, որոնք գտնվում են Կրեմլից ամենաշատը մեկ կմ հեռավորության վրա: Դրանց ընդհանուր արժեքը հասնում է 7 մլրդ դոլարի: «Ամենաէժան» օբյեկտն արժե 60 մլն դոլար, ամենաթանկերի արժեքը գերազանցում է 1 մլրդ դոլարը:
Այսպես, «Նիկոլսկայա պլազան»` 40 հազար քառ.մետր մակերեսով գնահատվում է 250 մլն դոլար, իսկ դրա սեփականատերը Ռուբեն Ցոլակի Գրիգորյանին պատկանոց «Ռուցոգ» հոլդինգն է: «Ռոմանով դվոր» բիզնես-կենտրոնի սեփականտերը Գագիկ Ադիբեկյանն է, իսկ օբյեկտի գինը հասնում է 380 մլն դոլարի:
Հանդեսը գրում է, որ չնայած Կրեմլի շուրջ տեղի խտությանն ու շինարարության անհարմարություններին, այստես հյուրանոցներ, գրասենյակներ եւ առեւտարյին համալիրներ են գնել Ռոման Աբրամովիչը, Սուլեյման Քերիմովը, Արկադի Ռոտենբերգը, Դմիտրի Ռիբոլովցեւը եւ այլք: Ցանկը կարելի էր մեծացնել` նշելով նախորդ սեփականատերերիօն եւս, դիտելով, թե ինչպես են ձեռքից ձեռք անցել Կրեմլի շուրջ գտնվող հրապուրիչ օբյեկտները, կարելի է ուսումնասիրել Ռուսաստանի նորագույն պատմությունը:



























