Հայաստանի Արագածոտնի մարզի եկեղեցիներին պատկանող հողերն ու մի շարք շինություններ կազատվեն հողահարկից ու գույքահարկից: ՀՀ կառավարությունը սույն հարցը կքննարկի փետրվարի 28-ի նիստում:

Նշենք, որ եկեղեցին առայժմ ներկայացրել է միայն Արագածոտնի մարզի ցանկը, սպասվում է, որ մյուս մարզերի ցանկերը կներկայացվեն հետագայում:

ՀՀ կառավարության աշխատակազմի առաջարկով` ցանկից հանվել են բոլոր բնակարաններն ու առանձնատները՝ բացառությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի համալիրին պատկանող շենքերն ու շինությունները:

Նշենք, որ գույքահարկի եւ հողահարկի օրենքներով Հայ Առաքելական եկեղեցուն տրված են գույքահարկի եւ հողահարկի արտոնություններ, սակայն համապատասխան հողերի եւ շինությունների ցանկը պետք է հաստատի կառավարությունը: