Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանը հրաժարական տալու ցանկություն չունի: Այս մասին նա ասաց NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում, հավելելով, որ չի կարծում, որ իրեն նման առաջարկ կներկայացնեն:
Ամիրաղյանը նշեց, որ ընտրությունների արդյունքներից գոհ է, սակայն համառորեն չնշեց, թե Սերժ Սարգսյանն ինչքան ձայն է ստացել:
Նախ նա պատճառաբանեց, որ հարցաքննության ժամանակ չէ, հետո էլ ասաց, թե տեղյակ չէ եւ չի հիշում:
Նշենք, որ Նոյեմբերյանում նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանը պարտվել է Րաֆֆի Հովհաննիսյանին: Սերժ Սարգսյանը հավաքել է 1480 ձայն, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը` 1836 ձայն: Նոյեմբերյան քաղաքում այս երկու թեկնածուների միջեւ ձայների տարբերությունն ընդամենը 356 է:



























