ԼՂՀ նախկին արտգործնախարար, նախագահի նախկին թեկնածու Արման Մելիքյանը շարունակում է Հայաստանում հավատարմագրված դեսպանների հետ իր կողմից նախաձեռնված շարքը: Նա «Ֆեյսբուքի» իր էջում գրել է, որ առավոտյան ՀՀ-ում Ռուսատանի դեսպանի օգնականներից մեկը զանգով տեղեկացրել է, որ դեռևս անցյալ շաբաթվա սկզբներին իմ և ՌԴ դեսպանի հանդիպումը կազմակերպելու վերաբերյալ ձեռք բերված նախնական պայմանավորվածությունը ուժը կորցրել է` դեսպան Վյչեսլավ Կովալենկոն` հնարավոր չի համարում նման հանդիպումը, քանի որ չի կարողանում դրա համար ժամանակ գտնել:
«Տեսնենք հիմա, թե ինչպիսի վարքագիծ կորդեգրի ՀՀ-ում ԱՄՆ-ը դեսպանը` արդյոք նա էլ կխուսանավի: Արձագանք դեռ չկա նաև Ֆրանսիայի դեսպանատնից,այնպես որ չգիտեմ` դեսպանին օգնականները չեն փոխանցել հանդիպման վերաբերյալ առաջարկս, թե որոշում դեռ չունեն: Համենայնդեպս երեկ դեսպանատանը` հեռախոսազանգերին պատասխան տվող չկար»,- գրել է նա:
Նշենք, որ երեկ Արման Մելիքյանը հանդիպել է Չինաստանի եւ Մեծ Բրիտանիայի դեսպանների հետ:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am



























