Դամասկոսում, փետրվարի 25-ին, 77 տարեկան հասակում, կաթվածից մահացել է Սիրիայի պետական հեռուստատեսության հայտնի հեռուստահաղորդավար Յուսեֆ Խադրյանը:
Մահրան Յուսեֆը Սիրիայի պետական հեռուստատեսության առավել հայտնի հաղորդավարներից էր: Նա ծնվել է Դամասկոսի Բաբ Թումայի շրջանում, սովորել Դամասկոսի համալսարանում: Խադրյանն իր կյանքի 45 տարին աշխատել է Սիրիայի պետական հեռուստատեսությունում, հաղորդում է Սիրիայի պետական ՍԱՆԱ գործակալությունը:
Ինչպես հայտնում է Հալեպում Հայ առաքելական եկեղեցու Բերիո թեմը, Խադրյանի հայրը հայ է, մայրն` արաբ: Նշվում է, որ նա բազմիցս մերժել է Սիրիայի սահմաններից դուրս այլ աշխատանքի անցնելու առաջարկները, պնդելով, որ չի կարող լքել սիրելի Դամասկոսը:




























