Ինչպես հայտնի է՝ Սերժ Սարգսյանին ՀՀ նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ շնորհավորել են աշխարհի բազմաթիվ երկրների նախագահներ, բայց ոչ՝ թիվ 1 գերտերության նախագահ Բարաք Օբաման: Այդ մասին գրում է «168 ժամ» թերթը։
«Ճիշտ է, նախագահ Սարգսյանին շնորհավորել է Պետքարտուղար Ջոն Քերրին, բայց մեր ունեցած տեղեկություններրով՝ այսօր սպասվում է, որ նախագահ Սերժ Սարգսյանին կշնորհավորի նաեւ Սպիտակ տան ղեկավարը:
Իհարկե, Րաֆֆի Հովհաննիսյանը կհայտարարի, որ Օբաման շտապել է շնորհավորելու հարցում, շտապել է շամպայն խմել, բայց մինչ նման բան ասելը՝ նա անպայման պետք է հանդիպի Հայաստանում ՌԴ դեսպանի հետ»,- գրում է «168 ժամը»:




























