Հայաստանում 2013 թ. հունվարին գրանցված են 61.5 հազ. գործազուրկներ` 8.9%-ով ավելի քիչ, քան 2012 թ. հունվարին: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը: Գործազուրկների թիվը նվազել է նաեւ 2012 թ. դեկտեմբերի նկատմամբ (1.4%-ով կամ 900-ով):
Ներկայիս գործազուրկներից 44.8 հազարը կանայք են (ընդհանուրի 72.8%-ը): Կին գործազուրկների թիվը նախորդ տարվա հունվարի նկատմամբ նվազել է 6.3%-ով:




























