Հայաստանի չեմպիոն «Փյունիկը», որն այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում Կիպրոսում, ընկերական հանդիպում անցկացրեց Մինսկի «Դինամոյի»

հետ և 0։3 հաշվով ջախջախիչ պարտություն կրեց։

Մեր թիմը հանդես եկավ հետևյալ կազմով՝ Հովհաննիսյան, Ս. Հովսեփյան, Յուզբաշյան, Մինասյան, Եդիգարյան, Մալաքյան, Ղազարյան, Մկրտչյան, Մանոյան, Մարկոս, Թադևոսյան։

Փոխարինման դուրս եկան Նազարյանը, Արոյանը, Ա. Հովսեփյանը։

Հաջորդ ընկերական հանդիպումը մեր թիմը կանցկացնի փետրվարի 15-ին։