Փետրվարի 8-ին ոստիկանության Գյումրիի բաժնում հաղորդում էր ստացվել, որ բնակարաններից մեկից ոսկյա զարդեր են գողացել:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե  ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է նախկինում դատված 24-ամյա Գրիգոր Շալյանը, որը տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկություն: