Հրաձգության անսանձ սերը ցածր որսորդական մշակույթի նշան է: Այդ մասին մարտի 4-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Օրինավոր որսի ակումբի անդամ Էդուարդ Սարիբեկյանը:

Խոսելով որսաշրջանի փակման մասին, որը Հայաստանում ձգվում է օգոստոսի երրորդ շաբաթվանից մինչեւ փետրվարի վերջ, նա նկատել է, թե որսը Հայաստանում պետք է լինի բնությունը ճանաչելու միջոց: «բազմիցս եղել է, որ մենք կրակել ենք կենդանու վրա` ոչ սպանելու նպատակով: Գլխավորը կրակելը չէ, այլ որս կազմակերպելը, բնության գրկում լինելւ»,- ասել է Սարիբեկյանը:

Նա նշել է, թե այժմ դա քիչ է շատ որսորդների համար, եթե նրանք զենք են վերցնում, իրենց թվում է, թե պետք է կրակեն ու կրակեն անդադար: «Կենդանուն տեսնելով` անմիջապես քաշում են ձգանը: Եթե ոչ մեկին չեն կրակել, սկսում են կրակել շշերի վրա: Կամ էլ խմում եւ թափում են աղբը: Այդ մարդիկ բնության մեջ անելիք չունեն, եւ մենք պայքարում են նման վերաբերմունքի դեմ»,- ասել է նա:

Նրա խոսքով, նման անպատասխանատու վերաբերմունքը կարող է դառնա կենդանիների եւ մարդկանց մոտ վնասվածքների պատճառտ, իսկ ամռանը` անգամ հրդեհ հարուցել: Սարիբեկյանն օրինավոր որսի զարգացման հիմնական միջոց է համարում բացատրական աշխատանքն ու որսորդների ինքնակրթությունը: