Հայաստանի ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության կողմից 25.02.13թ.-03.03.13թ.-ի համար սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման եւ բացթողնման հետեւյալ գները` արտահայտված ՀՀ դրամով`
Ոսկի՝ գնման գին`19205.65 (-550.4), բացթողնման գին` 20875.71 (-598.26), Արծաթ՝ գնման գին` 353.52 (-17.14), բացթողնման գին` 384.26 (-18.63),
Պլատին՝ գնման գին`19936.69 (-616.04), բացթողնման գին`21670.32 (-669.6),
Պալադիում` գնման գին` 8997.38 (-165.86), բացթողնման գին՝ 9779.76 (-180.72):
Լոնդոնի թանկարժեք մետաղների շուկայում ոսկու գինը վերջին օրերին կայուն ցածր է 1ունցիա/1600 դոլարից: Այսօր ոսկին սակարկվել է ունցիան (31,1 գրամ) 1578 դոլարով:
Ոսկու գների անկումը բացատրվում է համաշխարհային տնտեսական իրավիճակի բարելավմամբ, ինչը ներդրողների մոտ կրկին հետաքրքրություն է առաջացրել բաժնետոմսերի նկատմամբ:



























