Մի խումբ քաղաքացիական ակտիվիստներ այսօր` մարտի 4-ին, բողոքի ակցիա են անցկացրել Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատան առջեւ` բողոքելով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կողմից Սերժ Սարգսյանին շնորհավորելու փաստի դեմ:
Ակցիայի մասնակիցները «You aksed us to believe, you didn’t change» (Դուք մեզ խնդրեցիք հավատալ, բայց չփոխվեցիք), «Your president should ask Armenia’s people who to congratulate» (Ձեր նախագահը Հայաստանի ժողովրդից պետք է հարցնի, թե ում շնորհավորել) եւ անգլերեն այլ պաստառներ են պահել: Նրանք նշել են, թե ԱՄՆ-ը, լինելով ժողովրդավարական երկիր, իրավունք չուներ լեգիտիմացնել չհաղթած թեկնածուին` նախագահ Օբամայի բերանով շնորհավորելով նրան:
Ըստ ակցիայի մասնակիցների, Օբաման եւ այլ երկրների առաջնորդները իրավունք չունեին շնորհավորելու, քանի դեռ չի լրացել նախագահի թեկնածուների՝ ընտրությունների արդյունքները վիճարկելու հայցով Սահմանադրական դատարան դիմելու վերջնաժամկետը: Իսկ այն ավարտվում է այսօր: Ակցիայի մասնակիցները նաեւ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնին ուղղված նամակ են պատրաստել, որը հանձնել են դեսպանատան աշխատակիցներից մեկին:




























