Նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը դիմել է  Սահմանադրական դատարան` փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու պահանջով: Այս մասին ՍԴ-ից հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:

Անդրիաս Ղուկասյանը նշել է, որ կան բազմաթիվ փաստեր, որոնք վկայում են, թե ընտրությունները կեղծվել են: Նա օրինակ բերեց Սերժ Սարգսյանի` Սերժ Թանգյանին ուղղված նամակը, որտեղ ասել է, թե ինքն է կազմակերպել ընտրությունները, ինչը հակասում է օրենքին: Այդ հիմքով էլ նախագահի նախկին թեկնածուն դիմել է Սահմանադրական դատարան՝ վիճարկելով, թե ինչու է ընտրությունը կազմակերպել Սերժ Սարգսյանը, ոչ թե` ԿԸՀ-ն: Նախագահի նախկին թեկնածուն ՍԴ-ից ակնկալում է սենսացիոն որոշում: