Չինաստանը դարձել է նավթ ներկրող աշխարհի խոշորագույն երկիրը, առաջ անցնելով ԱՄՆ-ից` նավթի գնումների ծավալով: ԱՄՆ էներգետիկ տեղեկատվության վարչության տվյալների համաձայն` նավթի մաքուր ներկրումը որը որոշվում է նավթի եւ նավթամթերքների ծավալով, 2012-ին ընկել է մինչեւ օրական 5,98 մլն բարել, ինչը ամենացածր ցուցանիշն է 1992-ի փետրվարից ի վեր: Միաժամանակ, Չինաստանում նույն ցուցանիշն աճել է հասնելով մինչեւ օրական 6,12 մլն բարել:

ԱՄՆ-ը աշխարհում խոշորագույն ներկրողն էր սկսած 1970-ական թվականներից:
Ինչպես գրում է «Վզգլյադ» թերթը, նախկինում հայտնի էր դարձել, որ 2012 թվականի արդյունքներով, Չինաստանը համաշխարհային առեւտրի առաջատարն է դարձել, առաջ անցնելով ԱՄՆ-ից, որին մրցակից չի եղել Երկրորդ աշխարհամարտից ի վեր: