Այսօր` մարտի 4-ին Ռուսաստանի ԱԳՆ-ում ՌԴ Արտաքին գործերի փոխնախարար Ի.Վ. Մորգուլովի եւ ՌԴ-ում Հայաստանի դեսպան Օ.Ե. Եսայանի միջեւ հանդիպում է կայացել:
Ինչպես հայտնել է ՌԴ-ի արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքը, հանդիպման ընթացքում քննարկվել է երկու երկրների վարած քաղաքականությունն Ասիայում, ինչպես նաեւ հայ-ռուսական հարաբերությունների համար մի շարք հրատապ հարցեր:




























